Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Քաղաքականության համառոտագիր․Աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման իրավական խնդիրները

Սույն քաղաքականության փաստաթուղթը կամ առաջարկությունները հիմնված են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների վրա: Մասնավորապես 2021 թվականին Կազմակերպության կողմից իրականացվել է աշխատանքային հարաբերություններին վերաբերող վարչական եւ քաղաքացիական դատական գործերի մշտադիտարկում։

Մշտադիտարկման շրջանակներում դիտարկվել է աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործ, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական եւ 112 վարչական գործեր), ինչպես նաեւ 123 կարճման մասին որոշում։ Դիտարկված 384 քաղաքացիական գործերից 94-ով աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու արդյունքում։ Ընդ որում՝ 94 հայցից բավարարվել է 62-ը (66%)։

Դիտարկված գործերով արձանագրվել է համատարած խնդիր՝ վստահությունը կորցնելու հիմքով անձանց աշխատանքից ազատելիս վերաբերելի իրավակարգավորումների մեկնաբանման եւ կիրառման մասով։

Սույն համառոտագիրը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպության կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի (Ծրագրի) շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

INTERESTING POSTS