Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Համագործակցության առաջարկ․ Մշտադիտարկող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողի՝ միանալու թիմին «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Ծառայության տևողությունը 6 ամիս է, մեկնարկը՝ անմիջապես։ Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները. Անհրաժեշտ որակավորում, հմտություններ. Ինչպես Դիմել Հետաքրքրված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը info@prwb.am  հասցեին մինչև 2023թ. դեկտեմբերի 11-ը՝ էլեկտրոնային […]

Մարդու իրավունքները վարչական վարույթում․ 2-օրյա դասընթաց՝ Ոստիկանության աշխատակիցների համար

Նոյեմբերի 29-30-ը կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների համար։ Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը, Կարեն Տոնոյանը և Աշխեն Դաշյանը:  Ներկայացվել են մարդու իրավունքների և վարչարարության ընդհանուր սկզբունքները՝ ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքների համատեքստում։ Փորձագետները ներկայացրել են նաև մարդու իրավունքների թեման ներխուժումը […]

Բաքվի դատարանից արդար դատաքննություն ակնկալել հնարավոր չէր. ԻՊԱՍ փորձագետը Վագիֆ Խաչատրյանի շինծու գործի մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ին հետ զրույցում անդրադարձել է Բաքվում 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությանը։ Հարությունյանն ամբողջ գործընթացին հետևելով՝ արձանագրում է՝ Ադրբեջանից արդար դատաքննություն սպասելի չէր։ «Երկրում, որն ունի դատական իշխանության անկախության լրջագույն խնդիրներ, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, ազգությամբ հայի նկատմամբ արդար դատաքննություն ակնկալել հնարավոր չէր», – […]

Խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը պետք է համակարգային լինի. քաղհասարակության կազմակերպությունների հետ ՄԻՊ-ում քննարկում է անցկացվել

Սեպտեմբերի 8-ին, Պաշտպանի հաստատությունում քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ քննակվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել արդիական խնդիրները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։ Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը: «Այսօր խնդիրները […]

Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ընթացիկ գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ընթացիկ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման գործընթացը, անդրադառնում է Կոմիտեի ընթացիկ գործունեության արդյունավետությանը, դրա վրա ազդող գործոններին և մարտահրավերներին՝ առաջարկելով դրանց հնարավոր լուծումները։ Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի ընդունման գործընթացին՝ հատկապես հանրային քննարկումների պատշաճ անցկացման […]

Համագործակցության առաջարկ․ Մշտադիտարկող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների՝ միանալու թիմին «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Ծառայության տևողությունը 8 ամիս է, մեկնարկը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Մշտադիտարկման վայրը՝ քաղաք Երևան Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները. Անհրաժեշտ որակավորում, հմտություններ. Ինչպես Դիմել Հետաքրքրված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում […]

Համագործակցության առաջարկ. Մշտադիտարկման համակարգող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մարդու իրավունքների դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի համակարգման փորձ ունեցող անձի՝ միանալու թիմին «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկման ընթացքը համակարգելու նպատակով: Ծառայության տևողությունը 9 ամիս է, մեկնարկը՝ անմիջպես։ Համակարգողի հիմնական պարտականությունները. Անհրաժեշտ որակավորում, հմտություններ. Ինչպե՞ս դիմել Հետաքրքրված […]

Զեկույց․  ԱԺ դերը քաղաքականությունների մշակման հարցում 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Ազգային ժողովի գործունեությունը ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում։   Դիտարկվել է ԱԺ աշխատանքը 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։  Մասնավորապես, կազմակերպությունը գնահատել է այս ժամանակահատվածում ԱԺ կողմից օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարումը ՀՀ կողմից ընդունված ռազմավարական բարեփոխումների ծրագրերի իրականացման համատեքստում։  Վերլուծվել է 63 օրենսդրական փաթեթ, […]

«Գործուն զղջալու» կառուցակարգը հրապարակային չէ, հանրային վերահսկողություն չի լինելու․ ԻՊԱՍ փորձագետ

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքի վերաբերյալ քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Անահիտ Մկրտչյանն անդրադարձել է օրենքի հիմնավորումներին։  Մկրտչյանն արձանագրել է, որ հանրությանն ի սկզբանե ներկայացվել է օրենքի նախագծի մեկ տարբերակ, իսկ Ազգային ժողով ներկայացվել մեկ այլ՝ լրացված տարբերակ։ Անդրադառնալով […]

Զեկույց․ Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան․ 2022թ․-ին կայացած վարույթներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է 2022 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկման և Բարձրագույն դատական խորհրդի  որոշումների ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցը՝ նպատակ ունենալով վերհանել դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի օրենսդրական և գործնական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։ Հետազոտության շրջանակում մշտադիտարկվել և ուսումնասիրվել են […]

ՀԿ-ների հորդորը Նախագահին․ Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։  […]

Անհապաղ միջամտության մասին դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով  շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային […]