Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԿԱՐԾԻՔ. «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

2023 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Նախագիծը վերաբերում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորմանը, առ այն, որ որոշակի փորձառություն ունեցող մասնագետները ազատվում են ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից։ Մասնավորապես, օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն ազատվում է […]

ԻՊԱՍ-ն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մրցութային կարգով ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում։ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Համակարգող խորհրդի կազմավորմանն ուղղված աշխատանքները, նախատեսվում է Խորհրդի առաջին նիստն անցկացնել փետրվար ամսին: Խորհրդի կազմում ընտրվել են նաև հետևյալ կազմակերպությունները՝ ·         Եվրասիա համագործակցության հիմնադրամ; ·         Կանանց ռեսուրսային կենտրոն; ·         Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ; ·         Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ; ·         Խաղաղության երկխոսություն; ·         Իրավաբանների հայկական ասոցիացիա;

Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը,  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այսպես, կազմակերպությունները խնդրահարույց են համարում քննարկվող սոցիալական երաշխիքի […]

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պարտավորությունների խախտումներն Ադրբեջանի կողմից

Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։  Որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է Վեհաժողովից և կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ 2001 թվականի հունվարի 25-ին Ադրբեջանն անդամակցելով Եվրոպայի խորհրդին   պարտավորվել է հարգել կանոնադրության 3-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները՝ կապված բազմակարծության ժողովրդավարության, օրենքի գերակայության և […]

Ոստիկանության բարեփոխումներում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կրթական բաղադրիչին․ ԻՊԱՍ նախագահ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է «Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների պլանը․ Քաղհասարակության արձագանքը» խորագրով քննարկմանը։  Մելքոնյանը մտահոգություն է հայտնել, որ նախկինում եղած փորձը ցույց է տվել՝ քաղաքացիական հասարակության՝ բարեփոխումներին միտված առաջարկությունները հաճախ առանց ծանրակշիռ հիմնավորումների մերժվել են։  «Մենք ոլորտի հետ բախվող շահառուների հետ ամենօրյա աշխատանքի արդունքում  տեսնում ու գույքագրում […]

Շաքարային դիաբետ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամություն սահմանելու խնդրով ևս 2 հայց է բավարարվել 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդիպահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը: Նա սահմանված կարգով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ հերթական անգամ վերափորձաքննություն […]

Դիրքորոշում Արցախից բռնի տեղահանված անձանց՝ Արցախի տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (ԻՊԱՍ) Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն, որի շրջանակներում արձանագրվել են Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելիս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում (բնակչության ռեգիտրում) հաշվառումից հանելու փաստեր: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունըցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական […]

Տարեկան հաշվետվություն․ 2022

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2022թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության իրականացրած ծրագրերը և նախաձեռնությունները, դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական խմբերում և աշխատանքային խմբերում։ Հաշվետվության մեջ […]

ՀԸԳԸ իրականացման մշտադիտարկում ՔՀԿ-ների կողմից վերանայված (որոշ ոլորտներում)

Այս զեկույցում ներկայացված են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով պայմանավորված ՀՀ կառավարության կողմից գործողությունների քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարման արդյունքում վերլուծական գնահատականներ։ Գնահատականներն առնչվում էին հետևյալ ոլորտներին․ դատական բարեփոխումներ, քրեական արդարադատություն, ոստիկանության բարեփոխումներ, հավասար հնարավորություններ և հակախտրականություն, հակակոռուպցիոն բարեփոխումներ, առողջապահություն, սոցիալական արդարությունը կրթության ոլորտում, աշխատանքային իրավունքներ։ Մշտադիտարկման զեկույցը նույնպես ներառում է վերը նշված փաստաթղթերում գործողությունների համատեքստում քաղաքացիական հասարակության կողմից […]

Կարծիք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր  առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող […]

Անվճար իրավաբանական խորհրդատվություն  Արցախից բռնի տեղահանված անձանց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն  է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։ Իրավաբանական աջակցություն տրամադրվում է հետևյալ ուղղություններով. Մարդու իրավունքների առանձին խախտումների առնչվող ընտրված գործերով կազմակերպությունը կտրամադրի իրավաբանական աջակցություն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հարցում։ Անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ զանգահարելով 010 505 303 և 098 505 303 […]

Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց

Ծրագրի անվանում «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» Նպատակ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի կազմակերպման և իրականացման արդյունավետությունը, վերհանել առկա խնդիրները, կազմակերպման և վերահսկողության առանձնահատկությունները և հնարավոր բարդությունները։ Շնորհատու Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» JUREMONIA ծրագրի շրջանակներում Ժամանակահատված 2023թ․ հուլիսի-2024թ․ հունիսի 30 Բյուջե 15,000 €