Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը[1]։
Այսպես, հատկապես խնդրահարույց ենք համարում հետևյալ կարգավորումները.
Միևնույն ժամանակ թեև Նախագծով նախատեսված է ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթ, դրա իրականացումը դրված է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի վրա։ Սա այդ մարմնի գործառույթներից մեկն է, բայց ոչ հիմնականը։ Ավելին, սահմանված չեն նշված մարմնի անկախության և ինքնավարության երաշխիքները։
Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նշել, որ Նախագիծը տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի իրացման ոլորտային անկյունաքարային փաստաթուղթ է, սակայն մինչև e-draft հարթակում տեղադրվելը չի դրվել ավելի լայն մասնագիտական և հանրային քննարկման։
Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից և անցկացնել համակողմանի քննարկումներ ոլորտային փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Երևանի մամուլի ակումբ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը