Դատարանը պարտավորեցրել է ՄՍԾ-ին ԻՊԱՍ-ի վստահորդին հատուցել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնասը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում ունեցել էր «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և ստացել համապատասխան նպաստ։ 2021թ․ չափահաս դառնալուց հետո իրականացված վերափորձաքննության արդյունքում, նրան հաշմանդամություն ունեցող անձ չէին ճանաչել, ինչի հետևանքով զրկվել էր նաև նպաստ ստանալու հնարավորությունից։
ԻՊԱՍ-ի հայցով 2023թ․ ապրիլի 18-ի վճռով ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ՄՍԾ-ին վստահորդի նկատմամբ սահմանել հաշմանդամության երրորդ խումբ՝ 2021թ․ մայիսի 21-ից։ Վճռի կատարմամբ վերականգնվել էր նաև նպաստի վճարումը, սակայն նախորդ ժամանակահատվածում չստացած գումարների հատուցման հարցը մնացել էր չլուծված։
ՄՍԾ-ն հրաժարվել էր հատուցել ավելի վաղ ժամանակահատվածի գումարը՝ վկայակոչելով չվճարված նպաստի համար օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը։
ԻՊԱՍ-ի փաստաբանը, սակայն, ներկայացրել էր ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնասի հատուցման պահանջ՝ հիմնավորելով, որ վնասը առաջացել էր այն նպաստի գումարներից, որոնք վստահորդը կստանար, եթե վարչական մարմինն ի սկզբանե ընդուներ իրավաչափ որոշում։
ՀՀ վարչական դատարանը 2024թ․ սեպտեմբերի 25-ի վճռով բավարարել էր հայցը՝ ՄՍԾ-ի մերժումը ճանաչելով անվավեր և ծառայությանը պարտավորեցնելով ընդունել 692․800 դրամ նյութական վնասի հատուցման մասին որոշում։
ՄՍԾ-ի վերաքննիչ բողոքը 2026թ․ հունիսի 22-ին մերժվել էր, և վճիռը մնացել էր անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը հաստատել էր ոչ իրավաչափ վարչարարության, նյութական վնասի և դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։
2026թ․ սեպտեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանը մերժել է ՄՍԾ-ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ Վստահորդի օգտին կայացված դատական ակտը մնացել է ուժի մեջ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական