Դատարանը պարտավորեցրել է ՄՍԾ-ին ԻՊԱՍ-ի վստահորդին հատուցել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնասը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում ունեցել էր «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և ստացել համապատասխան նպաստ։ 2021թ․ չափահաս դառնալուց հետո իրականացված վերափորձաքննության արդյունքում, նրան հաշմանդամություն ունեցող անձ չէին ճանաչել, ինչի հետևանքով զրկվել էր նաև նպաստ ստանալու հնարավորությունից։ ԻՊԱՍ-ի հայցով 2023թ․ ապրիլի 18-ի վճռով ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ՄՍԾ-ին վստահորդի նկատմամբ սահմանել […]