Փաստաբանի թափուր հաստիքի մրցույթ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական իրավունքի մասնագիտացում ունեցող փաստաբանի:

Թեկնածուն պետք է պատրաստակամ լինի նաև որպես Կազմակերպության ներկայացուցիչ անդամակցելու ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին: 

Հիմնական պարտականություններն են.

  • Կազմակերպության շահառուներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում, իրավաբանական փաստաթղթերի պատրաստում, անհրաժեշտության դեպքում՝ ներկայացուցչության իրականացում, 
  • Քրեական իրավունքի, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող իրավական հետազոտությունների և վերլուծությունների իրականացում, 
  • Որպես Կազմակերպության ներկայացուցիչ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին անդամակցում:

Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են․

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
  • Ունի փաստաբանի արտոնագիր կամ սովորում է Փաստաբանական ակադեմիայում և նախատեսվում է փաստաբանի արտոնագիրն ստանալ մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը,
  • Իրավախորհրդատվություն տրամադրելու փորձ,
  • Իրավական հետազոտություններ և վերլուծություններ կատարելու փորձ և հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ, 
  • Նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն,
  • Թիմում և անկախ աշխատելու կարողություն,
  • Միաժամանակ տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն։

Աշխատանքն իրականացվում է գրասենյակային ձևաչափով և պահանջում է աշխատողի ներկայություն Կազմակերպության գրասենյակում։

Աշխատավայրը՝ ք. Երևան, Պապ Թագավորի 11, բն. 24

Տևողությունը՝ 12 ամիս՝ երկարացման հնարավորությամբ։

Հետաքրքրվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը /հայերեն/ և փաստաբան կամ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր հանդիսանալու փաստը հաստատող փաստաթղթի լուսապատճենը info@prwb.am  հասցեին մինչև 2026թ․ հոկտեմբերի 5-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով «Փաստաբան» վերնագիրը:

Փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցազրույցին հրավիրված թեկնածուները պետք է ներկայացնեն նաև իրենց կողմից կազմված իրավաբանական բնույթի փաստաթղթի կամ հետազոտության օրինակ։

Պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը չի դիտարկվի։

INTERESTING POSTS