
Հայտարարություն՝ ուղղված Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մասնակիցներին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, որպես բանախոս, սեպտեմբերի 25-ին մասնակցել է ԱՊՐԻ Արմենիայի 2026թ․ երևանյան համաժողովի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերահսկողական գործառույթի վերաիմաստավորումը թեմայով պանելային քննարկմանը։
Հասմիկ Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է ՔՀԿ-ների և պետական մարմինների համագործակցության, ինչպես նաև հանրային վերահսկողության խնդիրներին։
«Անհրաժեշտ է, որ երկխոսությունը կառուցված լինի ոչ թե անձնական հարաբերությունների, այլ կայուն և կանխատեսելի ինստիտուցիոնալ մեխանիզմների վրա», — ընդգծել է նա։
Խոսելով հնչեղ քրեական գործերի շրջանակում ՔՀԿ-ների կողմից իրականացվող հանրային վերահսկողության մասին՝ իրավական հարցերով փորձագետը նշել է․
«Երբ կա հետևողական մասնագիտական արձագանք, իրավական հիմնավորում և հանրային ուշադրություն, ապա դա կարող է ազդեցություն ունենալ կոնկրետ իրավական գործընթացների վրա»։
Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ ՔՀԿ-ների ազդեցությունը պետք է ամրապնդվի այնպիսի իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքներով, որոնք չեն պայմանավորվի առանձին գործերի հնչեղությամբ կամ հանրային ուշադրության ծավալով։
Լուսանկարները՝ APRI Armenia




«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների ու մի շարք

Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր