Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդիպահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը: Նա սահմանված կարգով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ հերթական անգամ վերափորձաքննություն անցնելու և իր նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով:
Նախարարության, ինչպես նման գործերով դատարան դիմած ԻՊԱՍ մյուս վստահորդների դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության համապատասխան որոշումներով ՄՍԾ-ն հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող: Վարչական մարմնի անհիմն որոշման պատճառով անձը զրկվել է իր իրավունքները անարգել իրացնելու իրավունքից և երաշխիքներից, որը և հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ներպետական օրենքներին։
Արդյունքում դատարանը վճռել է բավարարել ԻՊԱՍ վստահորդի հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը վերջինիս նկատմամբ նշանակել հաշմանդամության երրորդ խումբ և անվավեր ճանաչել Ծառայության բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշումները:
Գործի մանրամասները՝ այստեղ։
Դատարանը մեկ այլ գործի շրջանակում բավարարել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդ Ա.Մ.-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ Միասնական սոցիալական ծառայության։
Դատարանն անվավեր է ճանաչել Ծառայության վարչական ակտը՝ պարտավորեցնելով վերջինիս հայցվորի նկատմամբ սահմանել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ մինչև վերջինիս 18 տարին լրանալը, այլ ոչ՝ 1 կամ 2 տարով:
Գործի մանրամասները՝ այստեղ։
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և