Բաքվի դատարանից արդար դատաքննություն ակնկալել հնարավոր չէր. ԻՊԱՍ փորձագետը Վագիֆ Խաչատրյանի շինծու գործի մասին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ին հետ զրույցում անդրադարձել է Բաքվում 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությանը։
Հարությունյանն ամբողջ գործընթացին հետևելով՝ արձանագրում է՝ Ադրբեջանից արդար դատաքննություն սպասելի չէր։
«Երկրում, որն ունի դատական իշխանության անկախության լրջագույն խնդիրներ, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, ազգությամբ հայի նկատմամբ արդար դատաքննություն ակնկալել հնարավոր չէր», – ասել է Հարությունյանը՝ շեշտելով, որ դատավարության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ այդ թվում նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ հոդվածով։
Հոկտեմբերի 13-ին մեկնարկած դատական նիստում հայտարարվեց, որ Վագիֆ Խաչատրյանի շահերը դատարանում կներկայացնի Ռադմիլա Աբիլովան։ Փաստաբանն իր ելույթում, պահելով զուտ ձևական կողմը, խնդրել էր արդարացնել Խաչատրյանին։
Հարությունյանը նշում է՝ դատական նիստին դահլիճում մի քանի տասնյակ մարդկանց ներկայությունն ամենևին էլ չի խոսում գործընթացի իրավական լինելու կամ թափանցիկության մասին։ Թեև առևանգման հենց հաջորդ օրը Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ-ն դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն, սակայն, մերժվել էր։ Ավելի ուշ, Ադրբեջանն արցախցու առողջական վիճակի մասին ՄԻԵԴ-ի պահանջով մանրամասներ էր հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ

2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել է «Ուղիներ դեպի արդարադատություն․