Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Զեկույց․  ԱԺ դերը քաղաքականությունների մշակման հարցում 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Ազգային ժողովի գործունեությունը ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում։  

Դիտարկվել է ԱԺ աշխատանքը 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։  Մասնավորապես, կազմակերպությունը գնահատել է այս ժամանակահատվածում ԱԺ կողմից օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարումը ՀՀ կողմից ընդունված ռազմավարական բարեփոխումների ծրագրերի իրականացման համատեքստում։ 

Վերլուծվել է 63 օրենսդրական փաթեթ, որոնցից 35-ը Դատական և իրավական բարեփոխումների ծրագրով, Հակակոռուպցիոն և ՄԻՊ ծրագրերով նախատեսված օրենսդրական փաթեթներ են եղել։ Եվս 2-ը թեև անմիջականորեն նախատեսված չեն ծրագրերով, բխում են նախատեսված գործողությունների տրամաբանությունից։ Մնացած 26-ը նախատեսված չեն ծրագրերով, այնուամենայնիվ կապ ունեն դատական համակարգի բարեփոխումների հետ։

Ուսումնասիրությամբ վերհանվել են հատկապես օրենսդրական և պրակտիկ բնույթի այն խնդիրները, որոնք խոչընդոտում կամ սահմանափակում են օրենսդիր մարմնի արդյունավետ  ներգրավվածությունը ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացում։ 

Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։

Հետազոտության մեջ տեղ գտած վերլուծությունները, տեսակետները և եզրահանգումները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:

INTERESTING POSTS