ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մարդու իրավունքների դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի համակարգման փորձ ունեցող անձի՝ միանալու թիմին «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկման ընթացքը համակարգելու նպատակով:
Ծառայության տևողությունը 9 ամիս է, մեկնարկը՝ անմիջպես։
Համակարգողի հիմնական պարտականությունները.
Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը info@prwb.am հասցեին մինչև 2023թ. հոկտեմբերի 10-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Մշտադիտարկման համակարգող վերնագիրը:
Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը: Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության