Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա
2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել է «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը։
Համաժողովը ծառայեց որպես տարածաշրջանային երկխոսության հարթակ՝ միավորելով փորձագետներին և պրակտիկ մասնագետներին՝ դատական բարեփոխումների հիմնական հարցերը քննարկելու նպատակով։ Մասնավորապես, քննարկումները կենտրոնացած էին դատական բարեվարքության, դատավորների կարգապահական պատասխանատվության և գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ապահովելու կարևորության վրա։ Ընդգծելով ընդհանուր մարտահրավերները և ուսումնասիրելով հնարավոր լուծումները՝ համաժողովը նպաստեց տարածաշրջանում դատական համակարգերի ամրապնդմանն ու իրավունքի գերակայության բարելավման համար անհրաժեշտ բարեփոխումների առավել լայն ըմբռնմանը։
Հոդվածների այս ժողովածուն, որը հիմնականում կենտրոնանում է Հայաստանի և Մոլդովայի հեռանկարների և փորձի վրա, արտացոլում է փորձագետների տեսակետներն ու առաջարկությունները:
Հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տեսակետները։
Համաժողովն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Մոլդովայի Իրավական ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր