Մարդու իրավունքները վարչական վարույթում․ 2-օրյա դասընթաց՝ ԴԱՀԿ աշխատակիցների համար
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 3-4-ը իրականացվել է «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ նախատեսված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համար։
Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը և Աշխեն Դաշյանը․ ներկայացվել և քննարկվել են մարդու իրավունքները կատարողական գործողություններում, այդ թվում՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, խոցելի խմբերի դեպքում։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչարարության վիճարկման դատական պրակտիկայի թեմայով դասախոսությամբ է հանդես եկել նաև ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Դասընթացները կրում են պարբերական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:
Դասընթացների շարքը իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինասնական աջակցությամբ:



ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն

Դատավորների կարգապահական պատասխանատվության օրենսդրական կարգավորումների զարգացումը, հիմնախնդիրներն ու պրակտիկ կիրառումը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն բողոքարկել է Քննչական կոմիտեի