Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հետազոտություն․ ՀՀ-ում կարանտինի/արտակարգ եվ ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Անահիտ Մկրտչյանի և Նինա Հակոբյանի կողմից իրականացվել է հետազոտություն՝ ՀՀ-ում կարանտինի/ արտակարգ և ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքների և դրանց իրացման մարտահրավերների վերաբերյալ։

Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․-ի մարտի 24-ը ներառյալ ՀՀ-ն փաստացի գտնվել է Կարանտինի (տվյալ դեպքում իր բնույթով որպես արտակարգ դրության շարունակություն) և ռազմական դրության պայմաններում՝ միաժամանակ։ Այդ ժամանակահատվածում գործել են իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ ՀՀ ամբողջ տարածքում կամ միջոցառումներն ապահովող մարմինների կողմից որոշված տարածքների սահմաններում։

Հետազոտությամբ ուսումնասիրվել են նշված իրադրությունում յուրաքանչյուրի առողջության իրավունքի, մասնավորապես՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքները և դրանց իրացման մարտահրավերները գործնականում:

Հետազոտությամբ վեր հանված խնդիրների հիման վրա առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ առողջապահության նախարարությանը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին և այլ շահագրգիռ կառույցներին։

Հետազոտությունը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ՝ «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության ծրագրի շրջանակում։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ-ՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ/ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել