Հետազոտություն․ ՀՀ-ում կարանտինի/արտակարգ եվ ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Անահիտ Մկրտչյանի և Նինա Հակոբյանի կողմից իրականացվել է հետազոտություն՝ ՀՀ-ում կարանտինի/ արտակարգ և ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքների և դրանց իրացման մարտահրավերների վերաբերյալ։
Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․-ի մարտի 24-ը ներառյալ ՀՀ-ն փաստացի գտնվել է Կարանտինի (տվյալ դեպքում իր բնույթով որպես արտակարգ դրության շարունակություն) և ռազմական դրության պայմաններում՝ միաժամանակ։ Այդ ժամանակահատվածում գործել են իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ ՀՀ ամբողջ տարածքում կամ միջոցառումներն ապահովող մարմինների կողմից որոշված տարածքների սահմաններում։
Հետազոտությամբ ուսումնասիրվել են նշված իրադրությունում յուրաքանչյուրի առողջության իրավունքի, մասնավորապես՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքները և դրանց իրացման մարտահրավերները գործնականում:
Հետազոտությամբ վեր հանված խնդիրների հիման վրա առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ առողջապահության նախարարությանը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին և այլ շահագրգիռ կառույցներին։
Հետազոտությունը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ՝ «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության ծրագրի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր