ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ-ՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ/ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Անահիտ Մկրտչյանի և Նինա Հակոբյանի կողմից իրականացվել է հետազոտություն՝ ՀՀ-ում կարանտինի/ արտակարգ և ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքների և դրանց իրացման մարտահրավերների վերաբերյալ։ Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․-ի մարտի 24-ը […]

Կարծիք «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ կարծիք են հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։ Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն […]

Առաջարկներ․էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ

2022թ․ հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, Կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ոստիկանությանը էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ էլեկտրական ինքնագլորների կարգավիճակը, ինչպես նաև դրանց օգտագործման կանոնները կարգավորված չեն: Ավելին, Հայաստանում երթևեկությունը կահավորված չէ դրանց շահագործման համար, ինչը պրակտիկայում առաջացնում […]