Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց
2022թ.-ի մարտի 28-ից 29-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ նախատեսված Առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակիցների համար։
Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս, փաստաբան Արման Զրվանդյանը, ինչպես նաև դատական պրակտիկան ՀՀ վարչական դատարանում թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը: Դասընթացների շարքը իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինասնական աջակցությամբ:

Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը