ԻՊԱՍ զեկույց․Կադաստրի կոմիտեի դեմ դատական գործերի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ Կադաստրի կոմիտեի դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են Կադաստրի կոմիտեի դեմ բերված հայցերով 2019թ. և 2020թ. ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ. հունիսի 30-ը կայացված 61 վճիռներից 53-ը և 55 կարճված գործերից 36-ը։
Դիտարկված գործերից 28-ով հայցերն ամբողջությամբ բավարարվել են (53%), 23-ով՝ մերժվել (43%), 2-ով բավարարվել են մասնակի (4%)։ Ստացվում է, որ դիտարկված գործերից կեսից ավելիի մասով դատարանը հաստատել է վարչարարության հետ կապված խնդիրներ։
Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:
ԻՊԱՍ զեկույց․Կադաստրի կոմիտեի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական