
Հայտարարություն Արթուր Դանիելյանի անօրինական քրեական հետապնդման վերաբերյալ
Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր
2021թ․ փետրվարի 3-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2021թ․ հունվարի 25-ին ներկայացված հայցադիմումը ընդդեմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ կազմակերպության կողմից հայցվող տեղեկատվությունն ամբողջությամբ տրամադրելու պահանջով։
2020թ․ հունվարի 16-ին Կազմակերպությունը տեղեկատվության հարցում էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, ռազմական գործողությունների ավարտի և կողմերի միջև նշված համաձայնագրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և տեղեկատվությւն ստանալու վերաբերյալ:
2021թ․ 2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի պատասխան հարցմանը՝ հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսատանի Դաշնությունը հետևողական են եռակողմ հայտարարության կետերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում՝ այն համարելով տարածաշրջանում կայունացման հիմանական նախապայման։ Բարձրացված հարցադրումների մասով նախարարությունը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի կողմից արդեն իսկ տրվել են պատասխաններ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով և Անվտանգության խորհրդի ընթացքում։
Կազմակերպության կողմից բարձրաձայնված կարևորագույն հարցադրումները ինչպիսիք են՝ իրավասու գերատեսչությունների կողմից տարածքային ու անվտանգային շահերի ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի, սահմանային բնակավայրերի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ և այլն, մնացել են անպատասխան:
Կազմակերպությունը գտնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության գործողությունը ոչ իրավաչափ է և նման գրագրությամբ նախարարության կողմից փորձ է կատարվել քողարկել տեղեկատվության տրամադրման մերժումը:
Փաստացի, նախարարությունը իր պատասխանով հղում է կատարել հրապարակային աղբյուրի, որում բացակայում են Կազմակերպության կողմից ներկայացված հարցման պատասխանները, որոնք ունեն հանրային մեծ նշանակություն ու կարևորություն։

Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետներ Աննա Մելիքյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,