
Հայտարարություն
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր
2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, ռազմական գործողությունների ավարտի և կողմերի միջև նշված համաձայնագրի տարընկալման վերաբերյալ ներկայացված գրությանը:
Կազմակերպության կողմից ներկայացվել էին դիտարկումներ՝ ուղղված ռազմական դրության ավարտով պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից զբաղեցրած դիրքերի վերաբերյալ ծագած մի շարք խնդիրներին և դրանց հետ կապված հարցադրումներին։
Մասնավորապես՝
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսատանի Դաշնությունը հետևողական են եռակողմ հայտարարության կետերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում՝ այն համարելով տարածաշրջանում կայունացման հիմանական նախապայման։ Բարձրացված հարցադրումների մասով նախարարությունը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի կողմից արդեն իսկ տրվել են պատասխաններ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով և Անվտանգության խորհրդի ընթացքում։
Ինչ վերաբերում է կազմակերպության կողմից բարձրաձայնված կարևորագույն հարցադրումներին՝ իրավասու գերատեսչությունների կողմից տարածքային ու անվտանգային շահերի ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի, սահմանային բնակավայրերի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ և այլն, մնացել են անպատասխան:

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում