Զեկույց «ՀՀ-ում դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը որպես դատական իշխանության անկախության երաշխիք»
Զեկույցը պատրաստվել է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ:
Իրականացված հետազոտության նպատակն է ներկայացնել ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորման, լիազորությունների, գործունեության իրավական և գործնական համապատասխանությունը ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ ոլորտին առնչվող միջազգային չափանիշներին, վեր հանել օրենսդրական և պրակտիկ խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները.
Փաստաթղթերի վերլուծություն. իրականացվել է դատական խորհուրդների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների մարմինների՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներով, Վենետիկի հանձնաժողովի կարծիքներով և զեկույցներով, Եվրոպական դատավորների խորհրդակցական խորհրդի կարծիքներով, ԵԱՀԿ շրջանակներում ընդունված հանձնարարականներով և միջազգային այլ մարմինների փաստաթղթերով դատական խորհուրդներին վերաբերող սկզբունքների ու չափանիշների ուսումնասիրություն: Վերլուծվել են ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ դատական օրենսգիրք սահմաանադրական օրենքով նախատեսված կարգավորումները և ՀՀ բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները վերոգրյալ սկզբունքներին ու չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից: Իրականացվել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեության և 2018 թվականի ընթացքում ընդունված որոշումների ուսումնասիրություն:
Փորձագիտական հարցազրույցներ. Փորձագետների հետ քննարկվել են ՀՀ բարձրագույն դատական խորհրդի լիազորություններին ու գործունեությանը վերաբերող օրենսդրական ու պրակտիկ խնդիրները, դրանց հնարավոր լուծումներին վերաբերող առաջարկությունները:

Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում (EESC) նոյեմբերի 10-ին տեղի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն առաջարկության փաթեթ է ուղարկել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել