Կարծիք «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
2019թ. սեպտեմբերի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման ներկայացված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածում՝ բոլոր հասարակական կազմակերպությունների համար սահմանելով պարտավորություն հրապարակել տարեկան հաշվետվություն, այդ թվում՝ ֆինանսական և գործունեության վերաբերյալ՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից:
Ներկայացված կարծիքով Կազմակերպությունը վերստին հաստատել է իր մոտեցումը՝ գտնելով, որ նախատեսվող կարգավորումները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում են միջամտություն հասարակական կազմակերպությունների գործունեությանը և հակասում են ներկայացված միջազգային չափանիշներին:

Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր