Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Սահմանադրության կոպտագույն խախտումներով

«Այս կամ այն քաղաքական պաշտոնների, ներառյալ նույնիսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուներին առաջադրվող պահանջների մեջ որոշակի ցենզեր սահմանելն՝ այդ թվում նաև քաղաքացիության պարտադիր պահանջը, ենթադրում է ոչ միայն ֆորմալ առումով այդ պահանջը բավարարելը և ունենալ փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ անձը հանդիսանում է տվյալ երկրի քաղաքացի, տվյալ համայնքի բնակիչ, այլ բովանդակային իմաստով ենթադրվում է, որ այդ […]

«Ամնեսթի Ինթերնեշնլ» տարեկան զեկույց 2017/18

Փետրվարի 22-ին «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը՝ աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, որը կրում է «Ամնեսթի միջազգային զեկույց 2017/18․աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը» վերնագիրը, անդրադառնում է նաև Հայաստանին։ Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը նախ անդրադառնում է 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ հղում տալով ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությանը հաղորդված վստահելի տվյալներին, որոնք վերաբերում են հօգուտ […]

Ցմահ դատապարտյալը վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմում է ներկայացրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ-ն ստանձնել է ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանի իրավունքների պաշտպանությունը, ով ներկայացվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ գործով նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ փաստաբանը չէր ծանուցվել: Այսօր՝ 23 փետրվարի 2018թ. ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած արտագնա դատական նիստը հետաձգվել է Անկախ հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության […]

ԻՊԱՍ. Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործը ՄԻԵԴ-ում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (իրավաբան՝ Հայկուհի Հարությունյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16): Այսինքն՝ դատարանը անձի իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր է ներկայացրել ՀՀ կառավարությանը: Մասնավորապես՝ դատարանը կողմերին խնդրել է պարզաբանել, թե արդյոք Մարինա Պողոսյանը ենթարկվել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և արդյոք […]

Մամուլի հաղորդագրություն «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»

Փետրվարի 23–ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Նախագծերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով։ Կայքում […]

Գործ է հարուցվել թե հանրապետականների, թե Երկիր Ծիրանիի անդամների դեմ

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցության անդամները Նուբարաշենի բնակիչների խնդրանքով կոյուղաջուր էին բերել որպես նվեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Անակնկալը ավարտվեց Երկիր Ծիրանի անդամների , մասնավորապես Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնությամբ և հարձակումով: Փաստաբան  Հայկուհի Հարությունյանը, հետևելով իրադարձությունների զարգացմանը, նշում է, որ երկուստեք քրեական գործ է հարուցվել և Երկիր Ծիրանի անդամների նկատմամբ, […]

Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատումը սահմանված մարդասիրության սկզբունք է, որը չպետք է խախտվի

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին հաշվետվություններով դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել կին դատապարտյալներ Վ.Խ.-ի և  և Ա. Ա.-ին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://pmg.am/index.php/hy/news/successful-cases/417-2018-01-17-11-34-12: Դիտորդների խմբի գրություններին ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ […]

«Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ»

Ծրագրի անվանում ` Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ»  Ծրագրի նկարագրություն` նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և  դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել է Արդարադատության խորհրդի գործունեությունը, գործառույթներն ու կարգավիճակը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո: Ծրագրի երկրորդ փուլում […]

Ծանր հիվանդությունները չեն սպասարկվում պետպատվերի շրջանակներում և սպառնալիք են դառնում ազատազրկվածների կյանքի համար

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի առողջական վիճակի վերաբերյալ, քանի որ վերջինիս առողջական վիճակը գնալով ծանրանում էր, և վիրահատության հետաձգումը վտանգավոր էր կյանքի համար: Չնայած Ա. Հ.-ն տառապում էր մի շարք […]

Եվրոպական դատարանը քննում է հայ իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից առաջին անգամ քննվում է հայ իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը. «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով Դատարանն անցել է կոմունիկացիայի փուլին՝ հարցեր ուղղելով ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 17-ին Երեւանի Աբովյան փողոցում բնակվող ընտանիքին վտարելու ընթացքում Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցները բռնություն էին կիրառել ընտանիքի ամենատարեց անդամի՝ […]

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնության վերաբերյալ

Երևան, 13 փետրվարի, 2018 Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստագույնս դատապարտում են 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունը: Ուժի հրապարակային դրսևորումը ևս մեկ անգամ վկայում և ընդգծում է տիրող անպատժելիության, իշխող վարչակազմի կողմից բռնությամբ հարցերը լուծելու մշակույթը ջատագովելու և տարածելու […]

Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին

Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված հարցերը գտնվում են օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում և պարբերաբար արտացոլվում են նրանց զեկույցներում։ Հաճախ դրանք շեշտադրվում են միջազգային համագործակցության ծրագրերում՝ երկրին ցուցաբերվող տնտեսական աջակցությունը պայմանավորելով հենց այս ոլորտի  առաջընթացով։  Համագործակցության վերջին այդպիսի փաստաթուղթ է Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի հիմքում ընկած […]