Գործ է հարուցվել թե հանրապետականների, թե Երկիր Ծիրանիի անդամների դեմ
Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցության անդամները Նուբարաշենի բնակիչների խնդրանքով կոյուղաջուր էին բերել որպես նվեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Անակնկալը ավարտվեց Երկիր Ծիրանի անդամների , մասնավորապես Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնությամբ և հարձակումով:
Փաստաբան Հայկուհի Հարությունյանը, հետևելով իրադարձությունների զարգացմանը, նշում է, որ երկուստեք քրեական գործ է հարուցվել և Երկիր Ծիրանի անդամների նկատմամբ, և ՀՀԿ ավագանու անդամների: Սակայն փաստաբանը մտահոգ է, որ այդ քննությունը կընթանա անարդար:«Պաշտոնական գործունեության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, դա արդեն ենթակա է քննության, անկախ նրանից, թե դա ինչ տեսակի վարույթի շրջանակներում կիրականացվի՝ քրեական, թե վարչական, փաստն այն է, որ կա հանցանք և դա պետք է դառնա քննության առարկա:
Ժողովրդավար պետությունում նման միջադեպից հետո, այդ ամբողջ խմբակցությունը, որը բռնություն է կիրառել, պետք է իր լիազորությունները վայր դնի, առաջին քայլը անխուսափելիորեն նրանց գործառույթների դադարեցում է, հետո պետք է քննություն ընթանա համարժեք պատասխանատվության ենթարկելու հեռանկարով»:
Հայկուհի Հարությունյանի հետ խոսեցինք նաև լրագրողների մուտքը արգելելու քաղաքապետարանի պաշտոնյայի կողմից մեջբերված ներքին կանոնագիրք ասվածի մասին, որով խոչընդոտվել էր լրագրողների մուտքը քաղաքապետարան։
Փաստաբանը առաջարկում է իր մասնագիտական օգնությունը այն լրագրողներին, ովքեր ցանկանում են իրենց իրավունքները պաշտպանել։ Նա կարծում է, որ սա հետաքրքիր նախադեպ կարող է դառնալ առհասարակ ներքին կանոնագրքերին հղում կատարող վարչական մարմինների դեմ լրագրողների իրավունքնների նվաճման գործում։
Աղբյուրը՝ Lragir.am

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր