Մամուլի հաղորդագրություն «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
Փետրվարի 23–ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Նախագծերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով։ Կայքում պաշտոնական հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է.
«Նախագծի ընդունմամբ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտավախություններ ունեն, որ այս փոփոխությունները իրավապահ մարմինները որպես լծակ են օգտագործելու լրատվական ու քաղաքական դաշտում այլախոհությունը և ընդդիմադիր տրամադրությունները ճնշելու համար։
Բանախոսներն են՝
Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
post
Press Release Amendments to the Criminal Code: Ensuring Security or Suppressing Dissent?

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր