
Հայտարարություն ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնության դրսևորումների և պատգամավորական էթիկայի խախտումների վերաբերյալ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ
Ծրագրի անվանում ` Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ»
Ծրագրի նկարագրություն` նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով:
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից:
Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել է Արդարադատության խորհրդի գործունեությունը, գործառույթներն ու կարգավիճակը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո:
Ծրագրի երկրորդ փուլում կազմակերպությունը իրականացնելու է նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի կազմի և դրա ձևավորման ուսումնասիրություն՝ կրկին միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ:
1.Դրամաշնորհի չափը` 26,335 $
Ծրագրի ժամանակահատվածը` 2018թ. հունվարի 1-ից-հուլիսի 7
2.Դրամաշնորհի չափը` 26,790 $
Ծրագրի ժամանակահատվածը` 2018թ. հուլիսի 7-ից-դեկտեմբերի 31
Դոնոր կազմակերպության անվանում՝ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության