Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողով

2025թ․ հոկտեմբերի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում։ Իր ելույթում Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է հետևյալ խնդիրներին․ Արտահայտվելու ազատության սահմանափակման միտումներին Հայաստանում։ Դատական գործերի և իրավական մեխանիզմների չարաշահմանը, որոնք հաճախ կիրառվում են ընդդիմադիր կամ քննադատական կարծիք արտահայտած անձանց դեմ։ Մեդիա […]

Իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի բարեփոխումներով հետաքրքրված, իրավախորհրդատվության տրամադրման և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանի: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քաղաքացիական և վարչական արդարադատության ոլորտում գործող օրենսդրության, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ։ Հիմնական պարտականություններն են. Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են․ Աշխատանքը […]

ԻՊԱՍ-ը հյուրընկալել է Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն հյուրընկալել է Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրով Հայաստան այցելած Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկմանը մասնակցել են ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը և իրավաբան Նինա Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և դատավարական գործընթացների առանձնահատկությունները՝ […]

Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների թեմայով քննարկում

«Լուրջ մտահոգություններ ունենք ներպետական մակարդակում իրականացվող քննության արդյունավետության հետ կապված», – Բաքվում պահվող հայ #գերիների իրավունքների թեմայով քննարկման ընթացքում նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Նա ընդգծեց, որ այդ մտահոգությունը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով, համաձայն որոնց՝ երկկողմ պայմանավորվածությունների կամ ջենթլմենական համաձայնությունների շրջանակում դադարեցվում է միջազգային հետախուզումը ենթադրյալ պատերազմական […]

«Տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության» թեմայով դասընթաց

2025թ․ սեպտեմբերի 30-ին մեկնարկել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության» թեմայով դասընթացը, որը նպատակ ուներ խթանելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը՝ կիրառելով Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեխանիզմները։ Դասընթացը վարել է ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ, ՄԻԵԿ և ՄԻԵԴ հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Դասընթացի ընթացքում […]

Պետք է արգելվի՝ կուսակցության անդամը կամ քաղաքական գործունեություն ծավալած անձը նշանակվի դատավոր

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ելույթը «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառման ընթացքում: Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փուլում գործընթացը եղել է շատ ընդգրկուն, և քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել։ Սակայն հետագա իրականացման և դրա պլանավորման ընթացքը տարբերվել է նախնական փուլից։ Այս պահին առաջնահերթ մարտահրավեր է համարվում ռազմավարության գործողությունների կատարման գործընթացում ակտիվ մասնակցության […]

Զեկույց․2022-2023 թթ․ընդհանուր ընթացակարգով դատավորների ընտրության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ

Սույն զեկույցն ամփոփում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկված դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով ընդհանուր ընթացակարգով անցկացված որակավորման ստուգումների մշտադիտարկման արդյունքները։ Մասնավորապես, 2022 թվականի մայիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժինների որակավորման գրավոր ստուգումները, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած վարչական մասնագիտացման բաժնի որակավորման […]

Դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների և փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթաց, որը նպատակ ունի խթանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեխանիզմի կիրառմամբ։ Դասընթացը լավ հնարավորություն է իրավաբանների համար՝ զարգացնելու և խորացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասնագիտական կարողությունները և գիտելիքները։ Դասընթացի ծրագիրը ներառում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի […]

Կարծիք․ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կարծիք է ներկայացրել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և առնչվող այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կարծիքը անդրադառնում է նախագծերում առկա մի շարք խնդրահարույց և մտահոգիչ կարգավորումներին: Կարծիք

2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթների դիտարկման ամփոփում

2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով 4 մրցույթ, որից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերության կողմից դիտարկվել են երեքը։ 2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթների դիտարկման ամփոփում

Իրավաբան-հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում մասնագիտացած անձի: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քաղաքացիական և վարչական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և […]

Դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների և փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  կազմակերպում է մեկօրյա դասընթաց, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասնագիտական կարողությունները և գիտելիքները։ Դասընթացի ծրագիրը ներառում է Մարդու իրավունքների միջազգային դատարանի ընդունելիության կանոնները, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտման հիմքով բողոքների ներկայացման առանձնահատկությունները։ Դասընթացի տևողությունը մեկ օր է, որը տեղի է ունենալու […]