Զեկույց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման քննությունների վերբերյալ․ Օրենսդրական կարգավորումներ և պրակտիկա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է դատավորների թեկնածուների որակավորման քննության ընդհանուր կարգի վերաբերյալ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի հանրային քննարկումների և ընդունման գործընթացը և ընդունված կարգավորումները, ինչպես նաև իրականացրել է դրանց հիման վրա դատավորների թեկնածուների որակավորման ստուգումների դիտորդություն՝ վերհանելով պրակտիկայում առկա խնդիրները։ Ուսումնասիրության և դիտորդության արդյունքներն ամփոփվել են զեկույցում։ Այսպես, օրենքի՝ մինչ […]
ՏՀԶԿ 5-րդ շրջանի մոնիթորինգային զեկույցը Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ

2024 թվականի մարտի 14-ին հրապարակվել է Հայաստանի առնչությամբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 5-րդ շրջանի մոնիթորինգային զեկույցը։ Զեկույցն անդրադառնում է կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևորագույն մի շարք ոլորտների օրենսդրական կարգավորումներին և պրակտիկային, հասցեագրում ոլորտի զարգացումները և առկա խնդիրները։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստմանը՝ մասնակցելով դատական իշխանության և […]
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Եռաբլուրի գործով» ԻՊԱՍ բողոքը բավարարող որոշումը

ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի՝ Եռաբլուրում զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողների բռնի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը բավարարող ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազության կողմից։ Ավելի վաղ՝ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը […]
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերը. 2023թ․ հունվար-հունիս ամիսներին քննված վարույթների ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպութունը 2023 թվականին ևս շարունակել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկումը և կայացված որոշումների ուսումնասիրությունը։ Ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023թ․ հունվարից հունիս ամիսներն քննված 14 վարույթներ և դրանց արդյունքում կայացված որոշումները։ Ուսումնասիրված վարույթների գերակշիռ մասը՝ թվով 12 գործ կամ վարույթների 85%-ը, հարուցվել […]
Դատարանը բավարարել է ԻՊԱՍ երկու բողոքը՝ ընդդեմ Եռաբլուրում զոհվածների ծնողների գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին թվով երկու բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի՝ Եռաբլուրում զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ Ոստիկանության ծառայողների բռնի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ին, Դատախազությունը ոստիկանների նկատմամբ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշում էր կայացրել։ […]
ԱՌԱՋԱՐԿ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագերի շահառուների ցանկը վերանայելու և ընդլայնելու վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագերի շահառուների ցանկը վերանայելու և ընդլայնելու վերաբերյալ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի արդյունքում Արցախի Հանրապետության ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է։ Գիտակցելով բռնի տեղահանված, ապրուստի միջոց ու գույք կորցրած անձանց անմիջական ու հրատապ կարիքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023թ․-ի […]
Առաջարկ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցության ծրագիր հաստատելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 քաղաքացիական անձ, որոնցից 5-ը՝ երեխա, վիրավորվել է 76 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 10 երեխա։ Բացի այդ, 20 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, այդ թվում՝ 5 քաղաքացիական անձի։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվածների, անհայտ […]
Փաստաբանների հարկային բեռի ավելացումը հանգեցնելու է արդարադատության մատչելիության իրավունքի խախտումների․ ԻՊԱՍ նախագահ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է փաստաբանական ծառայությունների հարկային բեռի ավելացում ենթադրող օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը։ Ավելի վաղ, ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից […]
ԿԱՐԾԻՔ. «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

2023 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Նախագիծը վերաբերում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորմանը, առ այն, որ որոշակի փորձառություն ունեցող մասնագետները ազատվում են ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից։ Մասնավորապես, օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն ազատվում է […]
ԻՊԱՍ-ն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մրցութային կարգով ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում։ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Համակարգող խորհրդի կազմավորմանն ուղղված աշխատանքները, նախատեսվում է Խորհրդի առաջին նիստն անցկացնել փետրվար ամսին: Խորհրդի կազմում ընտրվել են նաև հետևյալ կազմակերպությունները՝ · Եվրասիա համագործակցության հիմնադրամ; · Կանանց ռեսուրսային կենտրոն; · Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ; · Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ; · Խաղաղության երկխոսություն; · Իրավաբանների հայկական ասոցիացիա;
Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այսպես, կազմակերպությունները խնդրահարույց են համարում քննարկվող սոցիալական երաշխիքի […]