Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

28.05.2024 2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության […]
ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

10․04․2024 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման են դրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ նաև Նախագծեր)։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ուսումնասիրել ենք խնդրո առարկա Նախագծերը և դրանցով առաջարկվող որոշ փոփոխություններ համարում ենք խնդրահարույց և մտահոգիչ՝ դատավարության մասնակիցների […]
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացի մշտադիտարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացի մշտադիտարկում և ուսումնասիրություն։ Ներկայումս Հակակոռուպցիոն դատարանում պաշտոնավարում են 15 դատավոր, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում 12 դատավորներ և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ 9 դատավորներ։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված տվյալների՝ գործող դատավորները ընտրության գործընթացում ստացել են բարեվարքության գնահատման հետևյալ եզրակացությունները․ Հակակոռոպցիոն […]
Ադրբեջանում հանցագործությունները կատարվում են տոտալ անպատժելիության մթնոլորտում․ ՄԱԿ-ը հանդես է եկել խոշտանգումներին առնչվող զեկույցով

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով ասուլիսում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտնեց, որ 2024 թվականի ապրիլի 22-ին իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի […]
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։ 2024թ. ապրիլի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկման շրջանակներում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց […]
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։ Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Նախ, […]
Ուսումնասիրություն. Դատախազների գործունեության գնահատումը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ուսումնասիրել է դատախազների գործունեության գնահատման միջազգային փորձն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու պրակտիկան։ Ուսումնասիրությամբ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գնահատման համակարգը ու դրա համապատասխանելիությունը ձևավորված միջազգային մոտեցումներին, առկա բացերն ու համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։ Թեև այն պարունակում է կարևոր տվյալներ, սակայն գնահատման ենթակա չափանիշներ սահմանված չեն։ Օրենսդրությամբ սահմանված չեն գնահատման […]
Դատարանն անվավեր է ճանաչել՝ խոտանված մեքենայի գույքահարկի գանձման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ շահառուի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ անվավեր ճանաչելով փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին որոշումը։ Այսպես քաղաքացին հայցադիմումով հայտնել է, որ քաղաքապետարանի 06.12.2022թ. ծանուցման համաձայն Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ իր կողմից հարկային պարտավորություն չկատարելու արդյունքում գոյացած պարտքի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն […]
Տարեկան հաշվետվություն․ 2023

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2023 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]
Հայտարարություն՝ Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները։ Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» […]
Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում […]
Մարդու իրավունքները վարչական վարույթում․ 2-օրյա դասընթաց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար

Մարտի 21-22-ը կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների համար: Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը և Աշխեն Դաշյանը: Ներկայացվել են մարդու իրավունքների և վարչարարության ընդհանուր սկզբունքները, վարչական վարույթի առանձնահատկությունները, հանրային ծառայողի վարքագծի կանոնները։ Քննարկվել են գույքային […]