
Ճանապարհային անվտանգության մասին օրենքի փոփոխություններն ընդունվել են առանց հանրային քննարկումների․ ԻՊԱՍ ՀԿ
Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը որպես զեկուցող մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից մարտի 6-ին կազմակերպված «Արդարադատության ձայներ․ կանայք առաջնորդում են փոփոխությունները մարդու իրավունքների ոլորտում» պանելային քննարկմանը։
Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացթողումներին՝ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ չնայած օրենսդրական առաջընթացին, այդ թվում՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունմանը, դեռևս մարտահրավերներ կան, մասնավորապես՝ գենդերային բռնության համապարփակ քրեականացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում։
Նա նաև ընդգծեց քաղաքացիական հասարակության դերը գենդերային հավասարության խթանման գործում՝ ընդգծելով օրենսդրության մշտադիտարկման, գործնականում բացթողումների փաստագրման և քաղաքականության մշակմանը նպաստելու կարևորությունը։
Վկայակոչելով քրեակատարողական հիմնարկների մշտադիտարկման իր փորձը՝ նա անդրադարձավ նաև այն մարտահրավերներին, որոնց բախվում են կին մասնագետները ավանդաբար տղամարդկանց գերիշխող միջավայրերում աշխատելիս, որտեղ կանանց մասնագիտական հեղինակությունը հաճախ ստիպված է լինում հավելյալ ջանքերով հաստատվել։




Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը