
ՄԻԵԴ-ի վճիռը «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով․ արձանագրվել են կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․
ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի 17-ին կայացած Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովին։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում քննարկվել են ներքին մարտահրավերները։
Իրավունքի գերակայությանը, մեդիային և ընտրություններին նվիրված երրորդ քննարկման շրջանակում Աննա Մելիքյանը հանդես է եկել որպես բանախոս։ Շեշտվել է 2025 թվականին արձանագրված՝ քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրման պրակտիկան, հատկապես Եկեղեցու սպասավորների նկատմամբ և արտահայտվելու ազատության իրացման համատեքստում, ինչպես նաև կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։ Կարևորվել է դատական համակարգի անկախության ապահվոմանն ուղղված երաշխիքների պահմանումը՝ որպես կամայականության և ընտրովի արդարադատության բացառման հենք։
Բացի այդ, պանելային քննարկմանը անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրներին, Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհներին և դրանց համար ձևավորվող ենթակառուցվածքներին։




Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն