Բրյուսելում քննարկվեցին Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին Բրյուսելում մասնակցեց «Հայաստանի մարտահրավերներն ու հնարավորությունները ԵՄ անդամակցության ճանապարհին. արդյո՞ք Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներդրումը նախապայման է Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության դիմումը ներկայացնելու համար» խորագրով քննարկմանը:

Հասմիկ Հարությունյանը պանելային քննարկմանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և Մարդու իրավունքների ռազմավարության իրականացման վերաբերյալ դիտարկումներ՝ նշելով հիմնական բացթողումները, մարտահրավերները և CEPA-ի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների կատարումը առաջ մղելու համար անհրաժեշտ բարեփոխումները:
Նա ընդգծեց, որ իրավունքների իրական պաշտպանությունը և արդյունավետ, թափանցիկ բարեփոխումների մեխանիզմների ստեղծումը Հայաստանի ԵՄ ինտեգրման ճանապարհի կարևոր հիմնասյուներն են:
Պանելային քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի