Արդարադատության գինը․ Տուրքերը բարձրացրին, դատավորներին ավելացրին, բայց բեռը մնաց
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը և վերջինիս նկատմամբ մինչև չափահաս դառնալը սահմանված է եղել հաշմանդամ երեխա կարգավիճակը: Նա չափահաս դառնալուց հետո սահմանված կարգով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ հերթական անգամ վերափորձաքննություն անցնելու և իր նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով:
Ինչպես նման գործերով դատարան դիմած ԻՊԱՍ մյուս վստահորդների դեպքում, այս դեպքում ևս բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության համապատասխան որոշումներով ՄՍԾ-ն հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող:
Արդյունքում դատարանը վճռել է բավարարել ԻՊԱՍ վստահորդի հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը վերջինիս նկատմամբ նշանակել հաշմանդամության երրորդ խումբ և անվավեր ճանաչել Ծառայության բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշումները:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումն ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու դիմումները՝ պատճառաբանելով, որ այս հիվանդությունը կա՛մ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը այն աստիճան չէ, որպեսզի հանգեցնի հաշմանդամության և /կա՛մ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը անձի մոտ կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակում չի առաջացնում։
Վարչական մարմնի անհիմն որոշմումների պատճառով անձինք զրկվում են իրենց իրավունքները անարգել իրացնելու իրավունքից և երաշխիքներից, որը և հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ներպետական օրենքներին։ 2019-2025թթ ընթացքում կազմակերպություն 19 դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որոնցից 15-ը բավարարվել են։
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց,
Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային