Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կայացել է «ՀՀ Դատախազության բարեփոխումների հիմնահարցերը»  թեմայով քննարկումը

Փետրվարի 28-ին կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ Դատախազության բարեփոխումների հիմնահարցերը»  թեմայով քննարկումը։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են ՀՀ դատախազության համակարգում բարեփոխումների և ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքին, ներկայացվել են դատախազության համակարգում ինքնակառավարման մարմինների մոդելները, միջազգային չափանիշները և միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ դատախազական համակարգում կադրերի համալրման բաց մրցույթի մշտադիտարկման և դատախազների գործունեության գնահատման ուսումնասիրության արդյունքները: Քննարկվել են նաև ուսումնասիրությունների հիման վրա մշակված հայեցակարգային առաջարկությունները: 

Միջոցառմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, ինչպես նաև Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Նախագահի աշխատակազմի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Միջոցառումն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։ 

INTERESTING POSTS

Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել են երրորդ կողմի միջամտություն՝ Արցախի շրջափակման հետևանքով տեղաշարժի իրավունքը խախտելու գործով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի