Կայացել է «ՀՀ Դատախազության բարեփոխումների հիմնահարցերը» թեմայով քննարկումը
Փետրվարի 28-ին կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ Դատախազության բարեփոխումների հիմնահարցերը» թեմայով քննարկումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են ՀՀ դատախազության համակարգում բարեփոխումների և ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքին, ներկայացվել են դատախազության համակարգում ինքնակառավարման մարմինների մոդելները, միջազգային չափանիշները և միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ դատախազական համակարգում կադրերի համալրման բաց մրցույթի մշտադիտարկման և դատախազների գործունեության գնահատման ուսումնասիրության արդյունքները: Քննարկվել են նաև ուսումնասիրությունների հիման վրա մշակված հայեցակարգային առաջարկությունները:
Միջոցառմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, ինչպես նաև Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Նախագահի աշխատակազմի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց