ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Այսօր՝ 2023թ․ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը հայրենադարձրել է երեսուներկու հայ ռազմագերիների` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում։ Հայ 32 ռազմագերիների ազատ արձակման դիմաց Հայաստանը ազատ է արձակել 2 ադրբեջանցի զինծառայողների, որոնք 2023թ․ գարնանը հատել էին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Հայաստանում նրանք դատապարտվել են հանցագործությունների կատարման համար, այդ թվում՝ սպանության։ Նույն պայմանավորվածությամբ երկու երկրների միջև ձեռք է բերվել համաձայնություն աջակցել միմյանց թեկնածություններին տարբեր միջազգային կազմակերպություններում։
Գտնում ենք, որ հայրենադարձված հայ ռազմագերիների՝ մեծամասամբ դեպքերում երեք տարի անազատության մեջ պահելը Ադրբեջանում եղել է ապօրինի և կամայական գործողություն էր՝ խախտելով նրանց ազատության իրավունքը։ Շինծու մեղադրանքներով և կեղծ դատավարությունների շրջանակներում նրանք ենթարկվել են դատապարտման տարբեր, այդ թվում՝ ծանր հանցագործությունների համար, դատապարտվելով ընդհուպ 18 տարվա ազատազրկման։
Ռազմագերիները պահվել են պատանդի կարգավիճակում․ նրանց հայրենադարձման հարցն օգտագործվել է տարբեր առիթներով Հայաստանի Հանրապետությունից զիջումներ կորզելու նպատակով, այդ թվում՝ նույն կարգավիճակն ունեցող անձինք հայրենադարձվել են ականների քարտեզների փոխանակման պայմանավորվածության արդյունքում։
Մինչդեռ, բոլոր հայրենադարձված անձինք ունեին ռազմագերու կարգավիճակ, և նրանց այսքան երկարատև անազատության մեջ պահելը և դատապարտելը հանդիսանում էր Ժնևյան Կոնվենցիաների խախտում, նրանք պետք է անհապաղ հայրենադարձվեին՝ առանց որևէ նախապայմանի, քանի որ նրանց առաջադրված մեղադրանքները համապատասխանում էին՝ կոմբատանտի անձեռնմխելիության կոնցեպտին, նրանք չէին կարող պատասխանատվության ենթարկվել զուտ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Առավել մանրամասն՝ հայ զինծառայողների Ռազմագերիների կարգավիճակի վերաբերյալ ԻՊԱՍ իրավական դիրքորոշումը։
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է եռօրյա դասընթացների
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական