Հայ ռազմագերիները պահվել են պատանդի կարգավիճակում․ նրանց հայրենադարձման հարցն օգտագործվել է ՀՀ-ից զիջումներ կորզելու նպատակով. ԻՊԱՍ իրավական դիրքորոշումը
Այսօր՝ 2023թ․ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը հայրենադարձրել է երեսուներկու հայ ռազմագերիների` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում։ Հայ 32 ռազմագերիների ազատ արձակման դիմաց Հայաստանը ազատ է արձակել 2 ադրբեջանցի զինծառայողների, որոնք 2023թ․ գարնանը հատել էին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Հայաստանում նրանք դատապարտվել են հանցագործությունների կատարման համար, այդ թվում՝ սպանության։ Նույն պայմանավորվածությամբ […]