Զեկույց․ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման, դատավորների ընտրության և նշանակման գործընթացի մշտադիտարկում և ուսումնասիրություն։ Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ինչպես առկա օրենսդրական կարգավորումները, դատարանի իրավասության շրջանակը, թեկնածուներից պահանջվող չափանիշներն ու որակավորման քննությունների կազմակերպման կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում դրանց կիրառումը։ Ներպետական օրենսդրական կարգավորումները դիտարկվել են միջազգային փորձի հետ համադրության մեջ։
Դատավորների ընտրության և նշանակման գործընթացի վերաբերյալ պրակտիկ տվյալներ ստանալու նպատակով կազմակերպության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դիտարկվել է նաև Բարձրագույն Դատական Խորհրդում դատավորների ընտրության գործընթացը։
Օրենսդրության ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում հնարավոր է եղել վեր հանել առկա հիմնական խնդիրներն ու մտահոգությունները, որոնց կապակցությամբ զեկույցում ներկայացվում են առաջարկություններ։
Զեկույց․ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի