ԿԱՐԾԻՔ. Արդարադատության ակադեմիային առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Արդարադատության ակադեմիայի» մասին և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագիծը։
Նախագծով լուրջ փոփոխություններ են նախատեսվում Արդարադատության ակադեմիայի վերաբերյալ գործող կարգավորումներով։
Ներկայացվող կարծիքով առավել ուշադրություն դարձվում է փոփոխություններով Արդարադատության ակադեմիայի ինստիտուցիոնալ կառուցվածքին ու կառավարմանը վերաբերող հարցերին, կառավարման մարմինների կազմին, ձևավորմանն ու իրավասություններին, Ակադեմիայի ֆինանսավորման առնչությամբ կարգավորումներին։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել է նախագիծը քննարկել շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Մանրամասները՝ ստորև։
ԿԱՐԾԻՔ. Արդարադատության ակադեմիային առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում (EESC) նոյեմբերի 10-ին տեղի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն առաջարկության փաթեթ է ուղարկել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել