ԱՄՓՈՓՈՒՄ․ Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2023թ. անցկացված բաց մրցույթի դիտարկում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2022 թվականին իրականացվել է դատախազության ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների խորքային ուսումնասիրություն և զուգահեռաբար դիտարկվել է նաև պրակտիկայում դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթը։
Կարևորելով դատախազական համակարգում նոր կադրերի համալրման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունն ու թափանցիկությունը՝ կազմակերպությունը 2023թ․ ևս իրականացրել է դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով բաց մրցույթի անցկացման դիտարկում։
Այդ նպատակով դեռևս 2022 թվականի դեկտեմբեր ամսին դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին՝ խնդրելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հրավիրված դիտորդի կարգավիճակով դիտարկել մրցույթի գործընթացը։ Ստանալով հանձնաժողովի թույլտվությունը՝ կազմակերպությունը մասնակցել է 2023 թվականին դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով կազմակերպված բաց մրցույթին, ինչը սկսվել է 2023 թվականի հունվարի 20-ից։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում

2025թ․ հոկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով

2025թ․ հոկտեմբերի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով