ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ կատարելով մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմում է հրապարակվել, որով կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
Դիմումը նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ և գործընկեր կազմակերպությունների ջատագովության արդյունք է։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշել են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար մեծ նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի արգելափակումը խափանել է պարենի, դեղորայքի, վառելիքի և այլ կենսական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի մոտ 120.000 բնակչությանը։ Նրանք ընդգծել են, որ անկախ նրանից, թե փաստացի ով է արգելափակել միջանցքը, նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել ապահովել, որ Լեռնային Ղարաբաղ մուտքը լինի բաց, երաշխավորվի ազատ տեղաշարժը, և մարդիկ ունենան անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների հասանելիություն։
Հատուկ մանդատկիրները խիստ մտահոգություն են արտահայտում, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարի շարունակական արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ բնակչության համար և խախտել նրանց իրավունքները։
Դիմումն ամբողջությամբ՝ այստեղ։

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում