ԿԱՐԾԻՔ․ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծը: Դրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից կատարված մի շարք առաջարկներ ներառվել են Նախագծում (այդ թվում՝ պետական տուրքերի վճարման մասով արտոնությունների տրամադրման, մասնավոր անձանցից ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերի սահմանման, հասարակական […]
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ կատարելով մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմում է հրապարակվել, որով կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Դիմումը նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ և գործընկեր կազմակերպությունների ջատագովության արդյունք է։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշել են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի […]