Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց փաստաբանների համար
2022թ.-ի ապրիլի 25-ից 26-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ նախատեսված փաստաբանների համար։
Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս, փաստաբան Արման Զրվանդյանը, ինչպես նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի որոշ արդի հիմնախնդիրներ» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից իրականացված դասընթացների շարքը ուղղված է եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների կարողությունների զարգացմանը՝ հանրային կառավարման և վարչական արդարադատության որակի բարելավման նպատակով:
Դասընթացների շարքը իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինասնական աջակցությամբ «Պետական կառավարման որակի բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն