Զեկույց.Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների, այդ թվում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ջանքերով ստեղծված՝ «Հակահայ քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021» զեկույցը նախորդ տարի հրապարակված՝ «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցի շարունակությունն է:
Այն ամփոփում է 2021 թվականի ընթացքում և 2022-ի սկզբին տեղի ունեցած զարգացումները, որոնք ձևավորում են վախի մթնոլորտ, խթանում են բռնությունը և հանդիսանում են հայերի էթնիկ զտման սպառնալիք: Զեկույցում ներկայացված նյութը բացահայտում է Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի ղեկավարության շարունակվող ցեղասպանական մտադրությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում ժողովուրդների հաշտեցմանը և կայուն խաղաղության հաստատմանը։
Զեկույցը կոչ է անում ՀՀ կառավարությանը և միջազգային հանրությանը՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու արցախահայության երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը, դատապարտելու և պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:
Զեկույց «Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021»

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ