ԻՊԱՍ զեկույց․ Երևանի քաղաքապետարանի դեմ դատական գործերի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Կազմակերպության կողմից իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն, որի նպատակներից մեկն է վերհանել դատարանի կողմից արձանագրված վարչարարության համակարգային խնդիրները։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ. դատարան մուտքագրված և մինչև 2020թ. հունիսի 30-ը կայացված 787 վճիռներից 274-ը, ինչպես նաև 882 հայցերով կայացված կարճման որոշումներից 228-ը։
Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:
ԻՊԱՍ զեկույց․ Երևանի քաղաքապետարանի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը