Զեկույց ՀՀ ոստիկանության դեմ դատական գործերի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ ոստիկանության դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ. ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ. հունիսի 30-ը կայացված 90 վճիռներից 80-ը, ինչպես նաև 56 կարճման որոշումներից 28-ը։
Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում (EESC) նոյեմբերի 10-ին տեղի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն առաջարկության փաթեթ է ուղարկել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել