Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները» թեմայով քննարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մասնակցել է Factor TV-ի եթերում «Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները» թեմայով քննարկմանը։

Հ․ Հարությունյանը կարևորել է քաղհասարակության ձայնը լսելի դարձնելու հարցը, նշելով, որ բավականին մեծ բաց է առաջացել իշխանություն-քաղհասարակություն երկխոսության մեջ։

Նա արձանագրել է, որ բոլոր փոփոխությունները, որոնց մասին խոսվում է, քաղհասարակության մասնակցությունը դրանցում զգալիորեն նվազել է, իսկ մասնակցության դեպքում հետադարձ պատասխանը, թե ինչքանով է ձայնը լսելի դառնում և ի գիտություն ընդունվում, գոհացնող և բավարար չէ։

Հ․ Հարությունյանի կողմից ներկայացվել են մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերում առկա խնդիրները և բացերը։

Խնդիրներ

1․Ծրագրային միջոցառումների իրականացման առկա  օրենսդրական և պրակտիկ անհամապատասխանություն։

2․Ծրագրային միջոցառումների կրկնություն և դրանց վրա ծախսված ռեսուրսների խնդիրներ օրինակ՝ դատարանների անկախության ապահովման, դատավորների նշանակման կարգի, շենքային պայմանների և այլն։

3․Հաշվետվողականության և հանրային ներգրավվածության խնդիրներ։

Հ․ Հարությունյանը ընդգծեց, որ նույն խնդիրները շարունակվում են 2018 թվականից հետո ընդունված ռազմավարության առնչությամբ: Բարեփոխումների իրականացման ընթացքում քաղհասարակության ակնկալիքներից կարևորագույնը կապված է եղել դատական համակարգի առողջացման հետ և իրապես բովանդակային, շոշափելի արդյունքներին ականատես լինելու պրոցեսների հետ։

Նա նշեց, որ քաղհասարակության կողմից իրավասու մարմիններին բազմաթիվ անգամներ կարծիքներ են ներկայացվել անցումային արդարադատության և վեթինգի հետ կապված, որոնք ցավոք չեն ընդունվել։

Հ․ Հարությունյանը արձանագրեց, որ համակարգային փոփոխությունների փոխարեն իրականացվում են միայն հատային և իրավիճակային փոփոխություններ, թիրախավորելով հանրային ծառայողների որոշակի խումբ օրինակ՝ դատավորների։

«Խոսվեց կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների մասին, մինչդատական վարույթի նկատմամբ հատուկ հսկողություն իրականացնող դատավորների մասին, այս պարագայում որևէ ուսումնասիրություն չի իրականացվել, թե ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է գնում խոսքը և արդյո՞ք նման փոփոխություններով հնարավոր է խնդիրներ լուծել, ի՞նչպես է ապահովելու նոր ձևավորվող դատավորների անկախությունը, ի՞նչ չափանիշներով են դրանք ներդրվելու համակարգ։ Սրանք հարցեր են, որոնց առանց պատասխան ստանալու, մինչև փոփոխությունները առանց հիմնավորումներ և փաստարկներ ունենալու չեն կարող կյանքի կոչվել։ Վախենամ, թե մենք այս փոփոխություններով ավելի վատ դրության մեջ դնենք դատական համակարգը, թիրախավորելով առանձին դատավորների և այդպես էլ բարեփոխումների ականատես չլինենք»-ասաց Հ․ Հարությունյանը։

Հ․ Հարությունյանը կարևորեց նաև պետական ինստիտուտների առողջացմանը ուղղված քաղաքականության իրականացումը։

«Առանձին երկրների լավագույն փորձի ուսումնասիրությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ համակարգը լավ կգործի նաև ՀՀ-ում։ Այլ կերպ ասած անառողջ օրգանիզմում առողջ մի մաս տեղադրելով, չի նշանակում, որ ունենալու ենք առողջացված համակարգ»-ավելացրեց Հ․ Հարությունյանը։

post

Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները» թեմայով քննարկում

INTERESTING POSTS

Ջատագովության մասնագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության