Հանդիպում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների թեմայով
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Ընդգծվել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարևորությունը, և անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին և այդ ոլորտում համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձևավորման անհրաժեշտությանը։
post
Armenian Justice Minister, Civil Society Reps Discuss Cooperation

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր