Միայն պատշաճ վերահսկողությունը կօգնի աշխատողներին իրենց պաշտպանված զգալ․ շատ հարցեր օրենսդրական դաշտում չեն կարգավորվում․ Նինա Հակոբյան
Հայաստանում աշխատողների իրավունքներին առնչվող մի շարք տարածված խախտումների, Աշխատանքային օրենսգրքի բացերի և դրա փոփոխությունների հայեցակարգի շուրջ զրուցել ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Նինա Հակոբյանի հետ։ – Տիկի՛ն Հակոբյան, Ձեր կազմակերպությունն ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգի մշակմանը և դրանով առաջարկվող բարեփոխումներն, ըստ Ձեզ՝ համակարգայի՞ն են։ Դրանց հիման վրա օրենսդրական համապատասխան փոփոխություններ […]
Հանդիպում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների թեմայով
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ […]